Ոստիկաններն ու հանրությունը կպայքարեն մաքուր Հայաստան ունենալու համար

© Marine Avanesyan / Борьба с мусором
Борьба с мусором - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարությունը ոստիկանությանը կարգադրել է արտաքին ծառայության ուժերով կանխարգելել չնախատեսված վայրերում աղբ թափելը:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ոստիկանությունը հանրությանն առաջարկում է օժանդակել իրավապահներին, համատեղ իրականացնել «Մաքուր Հայաստան» ծրագիրը՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելը։

«Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը:

Сотрудники компании Санитек - Sputnik Արմենիա
Երևանի հակառակ կողմը. պայքար մաքրության համար

Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների և իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության:

Համատեղ ու գործով հավաստենք առ Հայաստան մեր սերը, մեր ճանապարհներին, մեր քաղաքներում ու գյուղերում ապահովենք մեր երկրին ու ժողովրդին վայել մաքրություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այսօր կառավարության նիստի ժամանակ խնդրին անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հորդորելով այցելել Սևանի թերակղզում գտնվող եկեղեցի ու տեսնել, թե շրջակայքում ինչ իրավիճակ է:

«Տուրիստական բոլոր զոնաներում նայեք բուդկաներն ու այլ շինությունները, մեկ շաբաթվա ընթացքում շրջում եք և կարգավորում իրավիճակը: Եղեք մաքսիմալ կոշտ»,- կարգադրել է վարչապետը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ասել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքում կներառեն հոդված, որը կկանոնակարգի աղբահանության հարցը:

Լրահոս
0