Ինչպե՞ս է մարզվում Արթուր Աբրահամը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը բաց մարզում է անցկացրել Գերմանիայում և տեսանյութը հրապարակել Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը բաց մարզում է անցկացրել Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում բռնցքամարտիկը ցուցադրում է իր հմտությունները` շնորհակալություն հայտնելով երկրպագուներին, որ եկել են իրեն սատարելու։

37-ամյա բռնցքամարտիկը նախապատրաստվում է լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկիի հետ մենամարտին:

Աբրահամը վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2016 թվականի հունիսին։

Արթուր Աբրահամը (իսկական անունը Ավետիք Աբրահամյան) բռնցքամարտիկի կարիերան սկսել է Հայաստանում, սակայն 90-ականների կեսերին ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ նա շարունակել է մենամարտել արդեն գերմանական դրոշի ներքո։ WBO գերմիջին կարգի աշխարհի նախկին չեմպիոն

Արթուր Աբրահամը 29-ամյա Ռոբին Կրասնիկի հետ կմենամարտի ապրիլի 22-ին։ Մենամարտը հնարավոր է դիտել Առաջին ալիքի ուղիղ եթերում, ժամը 00:30-ին։

Լրահոս
0