Սպենդիարյանի կիսանդրին կտեղադրվի Յալթայում

© Sputnik / Сергей Мальгавко /  / Անցնել մեդիապահոցРегионы России. Крым
Регионы России. Крым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղրիմում ծրագրում են տեղադրել հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրին:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրին մայիսի 5-ին կտեղադրվի Յալթայում, գրում է «Նոր Ղրիմը»:

Հայ կոմպոզիտորի անունը հավերժացնող քանդակը կտեղադրվի կոմպոզիտորի տան դիմաց: Նախաձեռնության հեղինակները Մոսկվայի և Ղրիմի հայերն են:

Յալթայի վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռոստենկոն աջակցել է գաղափարի իրականացմանը: Յալթայի ներքին քաղաքականության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Իննա Ֆիսինան հայտնել է, որ Սպենդիարյանի կիսանդրին ստեղծվում է Երևանում, պատվանդանը՝ Սինֆերոպոլում:

 

Լրահոս
0