Հիշում ենք և պահանջում. «Արմենիա»– ի ուղևորներն անմոռուկներ կստանան

© Sputnik / Aram Nersesyan / Самолет авиакомпании Armenia c символом незабудки
Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Արմենիա» ավիաընկերությունն, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ապրիլի 24-ին բոլոր ուղևորներին անմոռուկի տեսքով կրծքանշաններ կբաժանի որպես մարդկության նկատմամբ իրականացրած հանցագործության խորհրդանիշ։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Արմենիա» ավիաընկերության չվերթերի բոլոր ուղևորները Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ օրը անմոռուկների տեսքով կրծքանշաններ կստանան։

«Ավիաընկերության ղեկավարությունը այդպիսով որոշել է իր ներդրումն ունենալ ոչ միայն հայերի պատմության մեջ, այլև անցյալ դարի ողջ մարդկության հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին տեղեկության տարածման հարցում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով` դա թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին ևս մեկ անգամ հիշել մարդկության պատմության մեջ իրականացրած առաջին Ցեղասպանության մասին։

Самолет авиакомпании Армения в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Քաղավիացիա. «Արմենիան» դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ է գնում

Բացի անմոռուկները, ինքնաթիռում ուղեկցորդուհիները չվերթերի ժամանակ ուղևորներին կպատմեն նաև 1915 թվականի իրադարձությունների մասին։

Երեկվանից անմոռուկներ են փակցված նաև «Արմենիա» ավիաընկերության օդանավերի վրա։ Մինչև ապրիլի վերջ Boeing 737-700 և 737-500 չվերթերը կիրականացնեն անմոռուկներով։

Русская версия

Լրահոս
0