Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր` Բուենոս Այրեսում

© Sputnik / Asatur Yesayants / Вечный огонь
Вечный огонь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արգենտինայի մայրաքաղաքում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Բուենոս Այրեսի քաղաքապետարանի որոշմամբ` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն։

Որոշման բանաձևը հրապարակվել է քաղաքապետարանի խորհրդի նիստում։

Օրվա կարգախոսն է «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և հայրենադարձություն»:

Օրենսդիր մարմնի մարդու իրավունքների երաշխավորման և հակախտրականության հանձնաժողովի նախագահ Ժոզե Կամպանիոլիի և օրենսդիր Կարլոս Թոմադայի համահեղինակած բանաձևը վերաբերում է նաև ապրիլի 24-ին Արգենտինայում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց նախատեսված միջոցառմանը, որը կհաջորդի տեղի հայ համայնքի կազմակերպած երթին:

Русская версия

Լրահոս
0