Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ահարոն Վարդանյան. Իրանում հիմնական պայքարը կընթանա երկու թեկնածուի միջև

© Sputnik / Aram Nersesyan Агарон Варданян в гостях у радио Sputnik Армения
Агарон Варданян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանագետ Ահարոն Վարդանյանը կարծում է, որ Իրանում նախագահի ընտրության հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ, բարեփոխական Հասան Ռուհանիի և պահպանողական թևի ներկայացուցիչ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի միջև։
Ահարոն Վարդանյան

Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածել է այն թեկնածուների անունները, որոնք կմասնակցեն մայիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին։

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ 1636 հոգուց Սահմանադրության Պահապանների Խորհուրդն ընտրել է ընդամենը վեց հոգու։

Նրա տեղեկացմամբ՝ Սահմանադրության Պահապանների Խորհուրդը, ի թիվս այլոց, մերժել է նաև երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թեկնածությունը։

Իրանագետի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի ընթացքում (FM106):

Լրահոս
0