Ադրբեջանը 50 անգամ խախտել է հրադադարը, Արցախը հակահարված է տվել

© Sputnik / Asatur YesayantsПриграничная воинская часть ВС РА
Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը հակատանկային նռնականետ է կիրառել, Արցախը դիմել է պատասխան գործողության։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ։

Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է ավելի քան 520 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ), տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և համապատասխան քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Լրահոս
0