Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Այո» հարթակն «Ազատ շնչելու» ծրագիր է իրականացնում

© Sputnik / Aram Nersesyan / Джемма Сафарян в гостях у радио Sputnik Армения
Джемма Сафарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի ծրագրերի ղեկավար Ջեմմա Սաֆարյանը և ՀՕՖ-ի «Ազատ շնչիր» ծրագրի պատասխանատու Սոֆիա Մանուկյանը Sputnik Արմենիային ներկայացրել են ծխելու դեմ պայքարի իրենց նոր ծրագիրը:
Ջեմմա Սաֆարյան և Սոֆիա Մանուկյան

«Ազատ շնչիր » ծրագրի նպատակն է՝ արվեստի միջոցով ավելացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար ազդեցության մասին։
Այդ շրջանակներում Երևանի տարբեր վայրերում պատերին պատկերներ են արվելու՝ հանրության ուշադրությունը խնդրին հրավիրելու համար։

«Այո» հարթակն այժմ հավաքագրում է փողոցային արվեստի (գրաֆիտի) երիտասարդ վարպետների ու նկարիչների, որոնք իրենց էսքիզները պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 30-ը։
Ընտրված էսքիզները հետագայում Երևանի մարդաշատ վայրերում պատերին են պատկերվելու, իսկ լավագույն եռյակը կստանա դրամական պարգև։

Զրույցը վարեց Դիանա Հարությունյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):

Լրահոս
0