Գյումրիում ռուսական համազգեստով տղամարդու դիակ են հայտնաբերել. նոր տվյալներ

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Преступление в Гюмри
Преступление в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի ունեցած տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Գյումրիում հայտնաբերել են ռուսական համազգեստով տղամարդու դի։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր ժամը 17-30-ի սահմանում Գյումրու Բուլվարային թաղամասում հայտնաբերվել է ռուսական զինվորական համազգեստով տղամարդու դի։

Առայժմ ճշտված չեն մահվան հանգամանքները։ Sputnik Արմենիայի թղթակցին ականատեսները պատմել են, որ տղամարդը մահացել է ծեծկռտուքի արդյունքում, նրան դանակահարել են, մարմնի վրա առկա են կտրող-ծակող գործիքով հասցրած վնասվածքներ։

Դեպքի վայրում այժմ աշխատում են քրեագետները։ Այնտեղ է նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Սպանություն Գյումրիում
Убийство российского военнослужащего в Гюмри  - Sputnik Արմենիա
Սպանություն Գյումրիում

Գաբրիելյանը հայտնել է, որ Շիրակի ոստիկանությունը գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն։

Դատախազը նաև նշել է, որ մահացածը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է։

Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել մի կասկածյալի։

ՀՀ դատախազությունը տեղեկացրել է, որ մահացածը Դմիտրի Յալպաևն է։

Լրահոս
0