ՀԱՊԿ ինստիտուտը հայ մարզիկներին 10 բայդարկա է նվիրաբերել

© Sputnik / Асатур Есаянц / каноэ
каноэ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակի և ՀԱՊԿ կանոնադրության ընդունման 15-ամյակի կապակցությամբ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը նվիրել են 10 բայդարկա և կանոե:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀԱՊԿ ինստիտուտի հայ ազգային ներկայացուցչությունը Հայաստանի սպորտի նախարարությանը նվիրել է 10 նոր բայդարկա և կանոե:
Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակին և ՀԱՊԿ կանոնադրության ընդունման 15-ամյակին նվիրված՝ «Երիտասարդության սպորտային ոգու զարգացման և ամրապնդման» ծրագրի շրջանակներում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ՀԱՊԿ ինստիտուտի հայ ազգային ներկայացուցչությունը հանձնեց 10 նոր բայդարկա և կանոե:

Главный секретарь Федерации лыжного спорта Гагик Саргсян - Sputnik Արմենիա
Ասուլիս. Դահուկային սպորտի հեռանկարները Հայաստանում

«Հասարակության կուլտուրայի մակարդակը որոշվում է մարդու անհատական հնարավորությունների բացահայտման և կիրառման աստիճանով: Ազգի առողջությունը առաջնահերթ խնդիրներից է, որի լուծմանը ձգտում է յուրաքանչյուր պետություն: Այս է պատճառը, որ մենք ցանկանում ենք բնակչության լայն շերտերին ներգրավել ֆիզիկական կուլտուրայի զարգացման մեջ»,- հանձնման արարողության ժամանակ ասաց ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենի օգնական Արման Նալբանդյանը:

Բայդարկաներն ու կանոեները ձեռք են բերվել անցյալ տարի Հայաստան այցելած բելառուսցի գործարար Սերգեյ Ռիբակովի ֆինանսական աջակցության շնորհիվ, որը հանդես էր եկել երկրում օլիմպիական մարզաձևերի զարգացման նախաձեռնությամբ: Ակցիան ուղղված է սպորտի և ֆիզիկական կուլտուրայի հանրահռչակմանն ու պրոպագանդային, ինչպես նաև քաղաքացիների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը: Նոր բայդարկաները Երևանյան լճում փորձարկեցին երիտասարդ թիավարները:

© Sputnik / Асатур Есаянц / Բայդարկա
байдарка - Sputnik Արմենիա
Բայդարկա

Արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններ Իվան Վոլինկինն ու Իգոր Նազարուկը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ինչպես նաև Հայաստանի թիավարության ֆեդերացիայի ղեկավարները:

Русская версия

Լրահոս
0