Ֆուտբոլ խաղալ շախմատի նման. «Եվրո-Ֆուտբոլը» մեջբերում է Մխիթարյանի խոսքերը

© Sputnik / Aram NersesyanГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Նրանից ոչ միայն հարցազրույցներ են վերցնում, այլև մեջբերում նրա խոսքերը:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ է, այլև գրագետ անձնավորություն: Միկին, ինչպես խաղացողին անվանում են «Մանչեսթեր Յունայթեդում», ազատ խոսում է վեց լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն: Տիրապետում է Հենրիխը նաև իտալերենի, սակայն ոչ այդքան լավ, գրում է «Եվրո-Ֆուտբոլ.ռու» պարբերականը:

Առցանց պարբերականը 30 մեջբերում է առանձնացրել ֆուտբոլիստի տարբեր հարցազրույցներից:

Генрих Мхитарян. Матч Манчестер Юнайтед - Лестер Сити - Sputnik Արմենիա
«Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակչում է նաև Մխիթարյանի շնորհիվ

Դրանց թվում կան նաև «մանչեսթերյան» թեմայով մեջբերումներ.

«Հավատում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նման ակումբում խաղալն արժանի է հորս հիշատակին, այն ոգեշնչմանը, որը նա է սերմանել իմ մեջ»:

««Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ակումբ չէ: Այդ ակումբի մասնիկ լինել՝ նշանակում է լինել մեծ պատմության մի մասնիկ»:

«Մանչեսթերում արև հազվադեպ եմ տեսնում: Սակայն ես այստեղ արևայրուք ընդունելու համար չեմ»:

«Ինձ դուր է գալիս հաղթահարել դժվարությունները, չէ՞ որ դա քեզ ավելի ուժեղ է դարձնում»:

Կան մեջբերումներ նաև «հայկական» թեմայով.

«Հայ խաղացողներից քչերն են չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն ստանում: Ես ուզում եմ ոգևորել այն երեխաներին, որոնք հետևում են խաղիս»:

«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ կարող է բարձունքներ նվաճել՝ անկախ նրանից, թե որտեղ է ծնվել: Բոլորն էլ հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց տաղանդը և ժողովրդի մշակույթը»:

«Երբ Բրազիլիայում անցկացրած չորս ամիսներից հետո վերադարձա Հայաստան, ինձ հայ Ռոնալդինյո էի զգում»:

Պարբերականն առանձնացրել է նաև այնպիսի մեջբերումներ, որոնք բնութագրում են Մխիթարյանին՝ որպես իսկական մարտիկի, որը չի ընկճվում դժվարությունների առջև, երբեք չի հանձնվում և շարունակում է համեստ մնալ.

Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Կարճ ֆիլմ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին. «Երևանից մինչև Մանչեսթեր»

«Ամեն ինչ կախված է ձեզնից: Դուք պետք է ձեզ ճիշտ ուղղությամբ տանեք: Եթե դուք համառ եք՝ ձեզ ոչինչ չի օգնի: Եթե դուք տխրում եք՝ ձեզ ոչինչ չի օգնի: Դուք պետք է դրական տրամադրվածությունը պահպանեք ու լավ աշխատեք»:

«Ժամանակները միշտ չեն կարող լավը լինել»:

«Մի' մտածեք ռեկորդի մասին: Մի օր, անպայման, կգրանցեք այն»:

«Ֆուտբոլ ես խաղում եմ շախմատի նման: Դուք պետք է շատ մտածեք և կանխագուշակեք, թե ինչ կարող է լինել ձեր քայլից հետո»:

«Ես աստղ չեմ: Աստղերը երկնքում են փայլում, ես պարզապես հասարակ մարդ եմ»:

Русская версия

Լրահոս
0