Մահացել է նշանավոր օպերային երգիչ Վալերի Հարությունյանը

© Sputnik / Asatur YesayantsЗдание Оперы и балета им. Александра Спендиаряна
Здание Оперы и балета им. Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կյանքի 75-րդ տարում մահացել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկարամյա երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վալերի Հարությունյանը:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայկական օպերային արվեստի երախտավորը տասնամյակներ շարունակ իր կատարումներով հիացրել է հայ և օտարազգի հանդիսատեսին:

Տասնամյակներ առաջ Վալերի Հարությունյանը հայրենիք եկավ երջանիկ պատահականությամբ. նրան Հայաստան հրավիրեց Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը: Օպերային թատրոնում արգասաբեր արտիստական գործունեությանը զուգահեռ, Հարությունյանը երկար ժամանակահատված երգեց նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի երգչախմբում:

© SalGorVideo / Վալերի Հարությունյան
Валерий Арутюнян - Sputnik Արմենիա
Վալերի Հարությունյան

Հայաստանի Օպերային թատրոնում սիրված արտիստը կերտել է ավելի քան 20 կերպար: ՀՀ մշակույթի նախարարությունը Վալերի Հարությունյանին արժանացել է ոսկե մեդալի, իսկ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից արժանացել է Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանների:

 

Լրահոս
0