Մեր սամբիստները 14 մեդալ վաստակեցին Եվրոպայի առաջնությունում

© sdushorсамбо
самбо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մրցման վերջին օրը նույնպես հայ սամբիստները կանգնեցին պատվո հարթակին, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Армянские самбисты в Праге - Sputnik Արմենիա
Հայ սամբիստներն արդեն 12 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Երիտասարդների մրցաշարում 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 57 կգ Էրիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Սամբոյի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, իսկ երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով նվաճեցին 14 մեդալ:

Լրահոս
0