Ռուս զինծառայողի սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Убийство российского военнослужащего в Гюмри
Убийство российского военнослужащего в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողի հոգեկան խանգարում ունենալու լուրը դեռևս հաստատված չէ։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող անձի հոգեկան շեղումների փաստի մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նշել է, որ առայժմ նման ինֆորմացիա չունեն:

Преступление в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում ռուսական համազգեստով տղամարդու դիակ են հայտնաբերել. նոր տվյալներ

«Ներկայումս քրեական գործում նման տվյալներ առկա չեն: Այդ բոլոր հանգամանքները ենթակա են ստուգման: Այս պահին կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքներ, բոլոր հանգամանքները պարզելու համար»,-նշել է Կարեն Գաբրիելյանը։

Դատախազն ասել է, որ այս պահին այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն:

«Այս պահին ես հայտնում եմ տվյալներ, որոնք հայտնի են նախաքննությանը և չեն վնասում նախաքննության շահերը»,- հավելել է Կարեն Գաբրիելյանը։

Դեպքի մասին հաղորդագրություն է տարածել նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, որում նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, կատարվում է համատեղ հետաքննություն։

Լրահոս
0