Ադրբեջանն ավելի քան 600 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ

© Sputnik / Asatur Yesayants / Военнослужащий вооруженных сил РА
Военнослужащий вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախը հայտնում է, որ Ադրբեջանն այս գիշեր 35 անգամ խախտել է հրադադարը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:

Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (10 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ հակատանկային ավտոմատ նռնականետ (8 արկ), հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Լրահոս
0