Վրաստանի ԱԺ պատգամավոր Սամվել Մանուկյանի մեքենան հրկիզել են Ախալքալաքում

© Sputnik / Alexander ImedashviliПолицейская машина
Полицейская машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող մեքենան դիտավորյալ հրկիզելու փորձ են արել անցած գիշեր։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik․ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է մեքենայի հրկիզման փորձի փաստը։ Մեքենան պատկանում է Խորհրդարանի իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Սամվել Մանուկյանին, տեղեկացնում է SputniK Գրուզիան։

Վրացական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նախօրեին, ուշ գիշերին անհայտ անձը բենզին է լցրել և հրկիզել պատգամավորի մեքենան, որը կանգնած է եղել նրա տան մոտ։

Հանցագործը փախել է, երբ հարևանները մոտեցել են նրան։ Բնակիչները հրշեջ ծառայություն են կանչել, սակայն նրանց հաջողվել է կրակը մարել մինչև փրկարարների գալը։

«Ներքին գործերի նախարարության Ախալքալաքի շրջանային կառավարման աշխատակիցները սկսել են հետախուզական միջոցառումներ իրականացնել մեքենան վնասելու մասին հաղորդագրություն ստանալուց անմիջապես հետո»,- ասել է ՆԳՆ աշխատակցուհին։

Հետաքննությունը վարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի «Ունեցվածքի փչացում» հոդվածով։

Русская версия

Լրահոս
0