00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորա» մրցանակի հավակնորդների անուններն արդեն հայտնի են

© Sputnik / Asatur YesayantsНубар Афеян. Номинация Aurora Prize
Нубар Афеян. Номинация Aurora Prize - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության և ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր և իրականացնելով մարդասիրական գործունեություն:

«Ավրորա» մրցանակի հավակնորդներն են.

  • Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի. մարդու իրավունքների պաշտպանության համար և հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր և դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:
  • Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաև՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:
  • Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր և բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ և գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:
  • Դենիս Մուկվեգե, գինեկելոգ-վիրաբույժ և Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:
  • • Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ. վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն և սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Аврора Мардиганян рассказывает о том, как турки убили ее семью - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյանը պատմում է, թե ինչպես են թուրքերը սպանել իր ընտանիքի անդամներին

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը և Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին և ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:

Խոսելով «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անունից՝ հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն ասաց. «Մենք գոհունակություն ենք հայտնում թեկնածությունների առաջադրմանն այսպիսի լայն արձագանքի համար, որը խոսում է մեր համընդհանուր մարդկայնության ճանաչման մասին: Աշխարհագրությունը և հանգամանքները տարբերվում են յուրաքանչյուր հավակնորդի համար, բայց ընդհանրություններն են, որ միավորում են նրանց: Անհատները վտանգում են իրենց բարօրությունն ու անվտանգությունը՝ փրկելու կարիքի մեջ գտնվող մարդկանց: «Ավրորայի» առաքելությունն է աջակցել այս նվիրյալներին: Մենք հավատում ենք, որ փրկվածներն իրենք են ապագայում շարունակելու երախտագիտության և նվիրատվության շղթան»:

Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն 2016թ. ապրիլի 24-ին դարձավ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր: Ականատես լինելով իր 72 հութու հարևանների սպանությանը՝ Բարանկիցեն, ով թութսի է, իր կյանքի քսան տարիները նվիրել է երկրում քաղաքացիական պատերազմի տարիներին բռնության և հալածանքների հետևանքով որբացած երեխաներին և փախստականներին ապահով օթևան տալու գործին: Նա փրկել և կրթել է շուրջ 30 հազար երեխայի, իսկ նրա հիմնած հիվանդանոցում մինչև օրս բուժում են ստացել շուրջ 80 հազար հիվանդներ:

«Երեխաները՝ Բրազիլիայից մինչև Եթովպիա և Ռուանդայի բուրունդացի փախստականներն այսօր երջանիկ են, որովհետև այժմ նրանք ունեն սեր, անհրաժեշտ կրթություն և աջակցություն՝ շնորհիվ 2016թ. «Ավրորա» մրցանակի մեծահոգի աջակցության, — ասաց Մարգարիտ Բարանկիցեն, — 2017թ. հավակնորդների ազդեցիկ գործն իսկապես ակնածանքի է արժանի: Այս անհատները գործով են արտահայտում իրենց երախտագիտությունը՝ հուսադրելով մեր բազմաթիվ քույրերին և եղբայրներին աշխարհով մեկ: Նրանց կատարած գործը բացահայտում է մարդկանց սիրելու ունակությունը»:

«Ավրորա» մրցանակը ստեղծվել է 2015թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝ և շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակն ամեն տարի մեծարման կարժանացնի դափնեկրին մինչև 2023թ.՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության իրագործման ութ տարիների (1915-1923թթ.):

Լրահոս
0