Հայոց ցեղասպանության հարցն անվտանգության հարց է

© Sputnik / Asatur Yesayants / Айк Демоян
Айк Демоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը վստահեցնում է, որ Հայոց ցեղասպանության հարցում պետք է փոխել մոտեցումը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Պետք է փոխել մոտեցումը, որ ոչ թե ամեն տարի ապրիլ 24-ին գանք ու ծաղիկներ դնենք, և մնացած տարին ապրենք ապրիլի 25-ի հոգեբանությամբ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը

Ըստ Դեմոյանի` պետք է գիտակցել, որ Հայոց ցեղասպանության հարցը սոսկ պատմական հիշողության և ազգային ողբերգության հարց չէ, այլ` անվտանգության հարց:

«Ցավոք, մեզանում փորձում են խուսափել այս հարցից, փախչել՝ համարելով ամոթալի պարտություն, մեր ողբերգությունը, որ հերիք է խոսել: Մենք պետք է առաջինը հասկանանք, որ սա մեր երկրի համար մեր անվտանգության հարցերից մեկն է: Ի՞նչ է ցեղասպանությունը. դա մեկ տեսակի ոչնչացման խնդիր է, իսկ ի՞նչ է այսօր փակ սահմանը, դա արդեն պետականության դեմ եղեռնագործության դրսևորումն է։ Ուրեմն համար մեկ խնդիրը, որտեղից պետք է արծարծենք այդ խնդիրը,  անվտանգության հարցն է»,-ասաց նա:

Հայկ Դեմոյանի խոսքով՝ ճանաչման գործընթացը դանդաղել է: «100-րդ տարելիցից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղել է, ինչը տրամաբանորեն սպասելի էր։

«Գործընթացի որոշակի ակտիվության նվազում պետք է լիներ, քանի որ 100-րդ տարելիցն, ի վերջո, ուժերի մոբիլիզացիա էր, տրամաբանորեն այդ էներգիայի պարպումը տեղի ունեցավ և մոտակա տարիներին կտեսնենք նոր մոտեցումներ»,- ասաց նա։

Русская версия

Լրահոս
0