ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ճանաչված հեռուստահաղորդավար և լրագրող Վլադիմիր Սոլովյովը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում անմոռուկի նկար է հրապարակել։ Նա մեկնաբանել է լուսանկարը, նշելով ողբերգական իրադարձությունների ամսաթիվը.
«1915 թվականի ապրիլի 24։ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է»։
24 апреля 1915 г. Сегодня День памяти жертв геноцида армян. pic.twitter.com/D9R955pwWa
— Vladimir Soloviev (@VRSoloviev) 24 апреля 2017 г.
Հայ օգտատերերը երախտիքի խոսքեր են հայտնել Սոլովյովին. «Շնորհակալություն, որ հիշում եք։ Հիշում ենք, ցավում ենք», — գրել է Հրայր Առուստամյանը։
Հաղորդավարը ողբերգության 102-րդ տարելիցի կապակցությամբ լուսանկար է հրապարակել նաև Instagram-ի իր էջում։