00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. միանման ուղերձներից մինչև հին Երևանի նոր խնդիրները

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 25-ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». ՀՀ և ԱՄՆ նախագահների ապրիլքսանչորսյան ուղերձների ընդհանրությունները

«Հրապարակ»-ն անդրադարձել է ապրիլի 24-ի կապակցությամբ ԱՄՆ և ՀՀ նախագահների ուղերձներին: Թերթի դիտարկմամբ դրանք որոշ բաներով նման են իրար:

СПУТНИК_Трамп потдвердил приказ об ударе США по Сирии в обращении к американцам - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի հերթական նախագահը չարտասանեց «ցեղասպանություն» բառը

«Այսօր մենք հիշում եւ ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկուկես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին եւ աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը»,- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի մի հատվածն է մեջբերում «Հրապարակ»-ը և հավելում. «երկու դեպքում էլ նախագահները հիշատակել էին ողբերգության հետեւանքները հաղթահարելու, վերապրելու, հառնելու հայ ժողովրդի կամքը։ «Այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում, եւ գիտենք, որ հաղթել ենք մահին․․․ Հայ ժողովրդի վերածնունդն իրականություն է, եւ այն իրականություն դարձավ վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ»,- Սերժ Սարգսյանի ուղերձն է հիշեցնում թերթը:

Իսկ ԱՄՆ նախագահն ասել էր. «Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաեւ արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում եւ իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում»,- ասել է Թրամփը,- «Պատմության յուրաքանչյուր դրվագ՝ ողբերգական թե հաղթական, ի վերջո, մնայուն է հենց դրանով՝ իր հետեւանքներով, ազգի կենսագրության մեջ թողած հետքով»։

«Ժողովուրդ». «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության հերոսներից մեկը ՀՀԿ համամասնական ցուցակից է

«Ժողովուրդ» թերթը պարզել է, որ «ՍԱՍ գրուպ» ընկերության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրության հերոսներից մեկն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: Խոսքը «ՍԱՍ գրուպ» ընկերության կոմերցիոն տնօրեն, 37-ամյա Էդգար Ավետիսյանի մասին է:

Քրեական գործ - Sputnik Արմենիա
«ՍԱՍ»–ի թեմայով քրեական գործ է հարուցվել

«Ժողովը վարողը՝ «ՍԱՍ գրուպի» սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, դիմելով Էդգար Ավետիսյանին, ասել էր. «Էդո՛ ջան, կազմակերպի, ախպե՛ր ջան, սե՞նց ես կազմակերպել, մարդը ձեները բերել է, հայ-հայ է, ուզում էի ամոթանք տալ»,- մեջբերում է թերթը՝ ենթադրելով, որ, ըստ ամենայնի, նրան ցուցակում ընդգրկել են՝ «ձայներ բերելու» գործընթացը լավ կազմակերպելու համար:
«Ի դեպ, «ՍԱՍ գրուպ»-ից ՀՀԿ ցուցակում ընդգրկված է նաեւ ընկերության կադրերի բաժնի պետ Մարինե Տեր-Հովհաննիսյանը: Բայց ինչպես նա, այնպես էլ Է. Ավետիսյանը ընդգրկված են ոչ անցողիկ տեղում` բնականաբար միայն ձայներ բերելու համար»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

«Ժամանակ». ՀՅԴ պահանջը Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՅԴ-ն պարբերաբար հայտարարում է, որ ընտրություններից հետո կա նոր ձեւակերպումների անհրաժեշտություն՝ կապված կոալիցիոն հուշագրի հետ: Նոր ձեւակերպումների անհրաժեշտության մասին օրերս կրթության ու գիտության դաշնակցական նախարարն էր հայտարարել, իսկ ապրիլի 24-ին էլ դրա մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Армен Рустамян - Sputnik Արմենիա
ՀՅԴ-ն կոալիցիայի հարցում բանակցում է ՀՀԿ-ի հետ

«Դաշնակցությունն, ըստ երևույթին, զգում է, որ այժմ շատ ավելի անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին, թեեւ առերեւույթ այդ անհրաժեշտությունը չկա, քան 2016-ի փետրվարին էր: Դա էլ իր հերթին ՀՅԴ-ին բերում է նրան, որ այդ անհրաժեշտության աճը բերի գուցե կոալիցիոն հուշագրում դիրքերի աճի:

Ընդ որում, այստեղ միարժեք դժվար է ասել, որ խոսքը պորտֆելների եւ այլ պաշտոնների աճի մասին է: ՀՅԴ-ն հազիվ թե շեշտը դնի դրանց վրա, քանի որ փորձառու է իշխանության հետ գործակցության մասով եւ հասկանում է, որ այդ ամենը շատ հեղհեղուկ է: ՀՅԴ-ն ըստ ամենայնի կձգտի ստանալ նոր դիրքեր ոչ թե նոր պաշտոնների մասով, այլ, այսպես կոչված, կոալիցիոն փոխկապակցվածության մեխանիզմների»,-գրում է թերթը:

«Հայկական ժամանակ». «Հին Երեւան»-ի նոր խնդիրները

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է «Հին Երեւան» կառուցապատման ծրագրին:

Թերթը հիշեցնում է, որ շաբաթ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կառուցապատմանը եւ շինարարությանը վերաբերող խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ «Հին Երեւան» ներդրումային ծրագրի իրականացմանը:

«Ծրագիրը պետք է վաղուց արդեն ավարտված լիներ: Մոտավորապես 2010-2011 թվականներին: Դեռ 2009 թվականի փետրվարին Երեւանի Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել էր «գերակա շահ»: Դա հենց այն հատվածն է, որտեղ պետք է իրականացվեր «Հին Երեւան» ծրագիրը:

Борьба с мусором - Sputnik Արմենիա
Ոստիկաններն ու հանրությունը կպայքարեն մաքուր Հայաստան ունենալու համար

Նախատեսվում էր, որ 2007 թվականից սկսած՝ Երեւանի կենտրոնի վայրի կառուցապատման ընթացքում անխնա «հնձած» հին Երեւանի պատմական շենքերը պետք է կառուցվեին այդ հատվածում: Անցան տարիներ, բայց ոչինչ չկառուցվեց: 2014 թվականի դեկտեմբերին կառավարությունը, ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացուցչի հետ ստորագրեց համաձայնագիր, հայտարարվեց, որ կառուցապատման աշխատանքները կսկսվեն արդեն այդ տարի` 2015-ին: Կառուցապատման աշխատանքները չսկսվեցին»,- գրում է թերթը և հավելում, որ ծրագրի իրականացման համար մոտավոր հաշվարկով անհրաժեշտ կլինի 120-130 միլիոն դոլար:

Իսկ ներդրումների հարցը, թերթի համոզմամբ, կասկածելի է, քանի որ այդ շենքերը նախատեսված չեն լինելու որպես բիզնես տարածքներ և, հետևաբար շահույթ չեն ապահովելու կառուցապատողին:

«Եթե ժամանակին` վայրի կառուցապատման ընթացքում, երբ Երեւանի կենտրոնում, ըստ տարբեր հաշվարկների, ներդրվեց մի քանի միլիարդ դոլար գումար, «Հին Երեւանը» դիտարկվեր ավելի մեծ ներդրումային ծրագրի մի մաս, եւ տարածքի կառուցապատողների առաջ դրվեին որոշակի պահանջներ, ապա Երեւանի կենտրոնում արդեն ավարտված կլիներ Երեւանի պատմությունը խորհրդանշող այդ համալիրը: Հիմա, թերեւս, ուշ է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Լրահոս
0