Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

© Sputnik / Asatur YesayantsАгван Овсепян
Агван Овсепян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայկական պատվիրակությունը Ռուսաստանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Եռակողմ կոլեգիայի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հայկական կողմը հանդես կգա երեք ելույթով՝ միջազգային-իրավական համագործակցության համատեքստում իրավական օգնություն ցուցաբերելու, միջազգային-իրավական համագործակցության շրջանակներում առանձին ապացույցների ձեռքբերման առանձնահատկությունների, խնդիրների և դրանց թույլատրելիության, զինվորական հանցագործություններով միջազգային-իրավական համագործակցության և քրեական դատավարության ընթացակարգի հիմնախնդիրների վերաբերյալ։

Լրահոս
0