Սերժ Սարգսյանն ու Հնդկաստանի փոխնախագահն անդրադարձել են նաև Արցախի թեմային

© president / Президент принял делегацию, возглавляемую Вице-президентом Индии Мохаммадом Хамидом Ансари
Президент принял делегацию, возглавляемую Вице-президентом Индии Мохаммадом Хамидом Ансари - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահն ընդունել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 25-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում՝ հույս հայտնելով, որ Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը: Անդրադառնալով հայ-հնդկական պատմական առնչություններին՝ Սարգսյանը նկատել է, որ դեռևս 17-19-րդ դարերում Հնդկաստանում կազմավորված հայկական համայնքներն ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, այդ թվում՝ Կալկաթայի, որտեղ ծնվել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:

Вице-президент Индии Мохаммад Хамид Ансари посетил мемориальный комплекс Цицернакаберд, где почтил память жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Հնդկաստանի փոխնախագահը Ծիծեռնակաբերդում. «Ահա նա՝ կյանքի ոգին»

Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-հնդկական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգն ընդլայնելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը և Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները և տարբեր մակարդակներում ակտիվ շփումները, այդ թվում՝ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև:

Հնդկաստանի փոխնախագահը հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի ուղերձը, որով նա ՀՀ նախագահին պաշտոնական այցով հրավիրում է Հնդկաստան՝ քննարկելու հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները և հեռանկարը:

Երկկողմ կապերից բացի, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև միջազգային արդի խնդիրներին:

Լրահոս
0