00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի քաղաքացիները ներողություն են խնդրում հայերից

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция делегации граждан Турции, посвященная Геноциду армян
Пресс-конференция делегации граждан Турции, посвященная Геноциду армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի քաղաքացիներն ամեն տարի այցելում են Ցեղասպանության հուշահամալիր՝ իրենց պապերի փոխարեն ներողություն խնդրելով հայերից:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի քաղաքացի, քաղբանտարկյալ Մահմութ Ուզունը, որն այժմ բնակվում է Լոնդոնում ու երրորդ անգամ է այցելում Հայաստան, խոստովանում է, որ ամեն անգամ մեր երկրում իրեն շատ հանգիստ ու ապահով է զգում` ի տարբերություն իր ծննդավայր Թուրքիայի:

Մահմութ Ուզունն ազգությամբ ալևի է և ծնվել է պատմական Կեսարիայի այսօրվա տարածքում: Հայոց ցեղասպանության մասին մանկուց է լսել՝ իրենց գյուղում բնակվող հայ երեխաներից:

«Ես հենց աչքս բացել եմ, հայերի հետ եմ ապրել ու լսել ցեղասպանության մասին. իմ մանկության ընկերները հայեր են: Մեր գյուղը հայերին ապաստան է տվել ու պատսպարել նրանց: Մեկն էլ պապս է եղել: Մինչև հիմա էլ իմ լավագույն ընկերները հայեր են»,- ասաց Մահմութ Ուզունը:

© Sputnik / Asatur YesayantsՄահմութ Ուզուն
Махмут Узун - Sputnik Արմենիա
Մահմութ Ուզուն

Նրա հետ ապրիլի 24-ին Հայաստան այցելած Դյոնե Գյունդուզն էլ պատմեց, որ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իրեն մանուկ հասակում պատմել է տատը:

Խմբի անդամ Էլիֆ Սելայ Էրթեմն էլ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսել է երիտասարդ տարիքում, հետաքրքրության պատճառ են դարձել Թուրքիայում սկսված հեղափոխական շարժումները:

«Թուրքիայի հեղափոխական շարժումների սերունդը մտածողություն փոխեց, իմ շփումներն ընդդիմադիր, հեղափոխական հատվածի հետ, իմ կյանքում շատ բան փոխեցին: Պետք է խոստովանեմ նաև, որ «Ասալան» էլ շատ բան փոխեց: Մարդիկ սկսեցին մտածել՝ այս երիտասարդ տղան ինչ է ուզում ասել, որ գնում է ինքնազոհողության»,- ասաց նա:

© Sputnik / Asatur YesayantsԷլիֆ Սելայ Էրթեմ
Элиф Селай Эртем - Sputnik Արմենիա
Էլիֆ Սելայ Էրթեմ

Պատմական Բայազետի ներկայիս տարածքում ծնված, ազգությամբ քուրդ Նիլգուն Քայանն էլ խոստովանեց, որ երբ երիտասարդ տարիքում իմացավ պատմական ճշմարտության մասին, ստիպված էր առերեսվել նաև այն իրողության հետ, որ իր պապերն էլ են մեղսակից կատարվածին:

Չհաշտվելով Թուրքիայի՝ այլատյացություն ու կեղծիք տարածող իշխանությունների վարած քաղաքականության հետ` մեր զրուցակիցները ստիպված են եղել արտագաղթել Եվրոպա և միավորվել Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության շարքերում:

© Sputnik / Asatur YesayantsՆիլգուն Քայան
Нилгун Кая - Sputnik Արմենիա
Նիլգուն Քայան

Գերմանիայում գրանցված այս կազմակերպությունը ստեղծվել է 1998թ.-ին: Այսօր այն շուրջ 40 անդամ ունի: 1999թ.-ից սկսած կազմակերպության անդամներն ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ՝ ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, այլև խոստովանելու իրենց պապերի մեղսակցությունը:

Կազմակերպության անդամները` Թուրքիայի ընդդիմադիր քաղաքացիները, վստահ են` այդ երկրում հասարակության մտածողության փոփոխությունը մոտ ապագայի հարց չէ:

«102 տարի անընդհատ մերժողական կեցվածք է դրսևորվել, 4 սերունդ դաստիարակվել է ստի, կեղծիքի մթնոլորտում: Այս 4 սերունդ մարդկանց կարծրատիպը կոտելն, իրոք, շատ դժվար է: Կարելի է համեմատել գնդասեղով ջրհոր փորելու հետ»,- ասաց կազմակերպության անդամ, գերմանաբնակ Էլիֆ Սելայ Էրթեմը:

Կազմակերպության անդամ, ազգությամբ ալևի Դյոնե Գյունդուզն էլ վստահ է` Թուրքիայի իշխանությանը չի հաջողվի թաքցնել ճշմարտությունը, եթե բոլորն իրենց երեխաներին հայտնեն այն:

«Որ քաղաքական ուժն էլ իշխանության ղեկին լինի, մենք մեր երեխաների հետ պետք է ազնիվ լինենք, ճիշտը պիտի ասենք, եղելությունն ընդունենք: Եթե բոլորս այդպես անենք, դրանից ածանցվող բոլոր հարցերը կլուծվեն»,- ասաց նա:

© Sputnik / Asatur YesayantsԴյոնե Գյունդուզ
Денэ Гюндуз - Sputnik Արմենիա
Դյոնե Գյունդուզ

Ի դեպ, Թուրքիայի քաղաքացիների պատվիրակությանը Հայաստանում ուղեկցող ու նաև մեր զրույցի թարգմանությունն ապահոված տարածաշրջանային հարցերի փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը հայտնեց նաև, որ «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության անդամներն ամեն տարի Հայաստան այցելելիս որոշակի գումար որպես նվիրատվություն հանձնում են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Русская версия

Լրահոս
0