Ղարաբաղյան հակամարտություն. Ռուսաստանը գնահատում է ԵԱՀԿ–ի դերը

© Sputnik / Валерий Мельников /  / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел РФ Сергей Лавров
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնական Ռուսաստանի կարծիքով՝ ԵԱՀԿ-ն ձգտում է կարգավորել արցախյան հակամարտության հիմնախնդիրը:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արցախյան հակամարտության կարգավորման գործում գնահատում է ԵԱՀԿ-ի ջանքերը: Այդ մասին նա հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանը տեսնում է Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն օգնելու ԵԱՀԿ-ի ձգտումը:

«Կարգավորման ճանապարհին կան բավական լուրջ խոչընդոտներ, բայց բոլոր արտաքին խաղացողները մտադիր են պայմաններ ստեղծել մասնակից կողմերի միջև փոխզիջումներ փնտրելու համար»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ-ի պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջանի անվտանգության ու վստահության ամրապնդումը, բաժանարար գծերի վերացումը մեծ կարևորություն են ներկայացնում։

Русская версия

Լրահոս
0