Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի ընդունած բանաձևը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна
Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախօրեին Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։ Պաշտոնական Երևանի արձագանքը չի ուշացել։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-ասված է Նալբանդյանի հայտարարությունում:

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունել է երեկ` ապրիլի 25-ին։ Բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։

Պատգամավորների պալատի անդամները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ այն մարդկության դեմ հանցագործություն որակելով։

Русская версия

Լրահոս
0