Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին

© Sputnik / Asatur Yesayants / Полиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երևանի 31-ամյա բնակիչ Արմեն Ծատուրյանին մահացած են հայտնաբերել ավտոմեքենայում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության աշխատակիցը։ 

Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը հանդիսանում է Երևան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ Արմեն Ծատուրյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով։

Կայքի տեղեկություններով՝ Ծատուրյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր։

Русская версия

Լրահոս
0