00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերեզմանոցներն ու աղբը սպառնում են գնացքների անվտանգությանը

© Sputnik / Karen YepremyanМусор вдоль железной дороги Армении
Мусор вдоль железной дороги Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գնացքի գծերի վրա թափված աղբ, դեպի երկաթգիծ հոսող կոյուղի, գծերի վրայով քայլող մարդիկ, անվտանգության գոտուն հասած այգիներ, տներ ու նույնիսկ գերեզմաններ: Երկաթուղու ղեկավարությունն անվտանգ երթևեկության հարցում ակնկալում է իշխանությունների աջակցությունը՝ հակառակ դեպքում խոստանում դադարեցնել գնացքների շահագործումը:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) հատուկ տեխնիկական շարժակազմն ամեն չորեքշաբթի շրջայց է իրականացնում հայաստանյան երկաթգծի գրեթե բոլոր ուղղություններով: Նպատակը երկաթուղու անվտանգ աշխատանքը խոչընդոտող սպառնալիքներն արձանագրելն է ու հնարավորինս արագ վերացնելը: Իրականում, սակայն, վտանգներն ավելի շատ արձանագրվում են, քան վերացվում:

Անվտանգության հերթական շրջայցի ժամանակ այսօր ՀԿԵ-ի աշխատակիցներից ու ղեկավարությունից բացի մասնակցում էին նաև ԶԼՄ ներկայացուցիչները: Երթուղին անցնում էր Նորագավիթ, Սպանդարյան, Պռոշյան, Եղվարդ, Աբովյան, Քանաքեռ և Ալմաստ կայարաններով:

© RIA Novosti / Karen YepremyanԵրկաթուղու տնօրինությունը սպառնում է դադարեցնել գնացքների շահագործումը, եթե չապահովվի անվտանգությունը
Мусор вдоль железной дороги Армении - Sputnik Արմենիա
Երկաթուղու տնօրինությունը սպառնում է դադարեցնել գնացքների շահագործումը, եթե չապահովվի անվտանգությունը

Երկաթուղու աշխատանքը խոչընդոտող առաջին խախտումները նկատվեցին գնացքի շարժվելուց րոպեներ անց, ճանապարհին կից առաջին իսկ համայնքների տարածքում. շինարարական ու կենցաղային աղբ, գնացքի գծերին կից շարված շինանյութեր ու բետոնե սալիկներ:

«Պատկերացրեք, որ գնացքը հանկարծ կպավ սրան, ու առաջին վագոնն ընկավ, հետևից էլ` մնացած վագոնները: Այս ամբողջ թաղամասը կվերանա: 40-60 կմ/ժամ արագությամբ ընթացող 2500 տոննանոց գնացքը պատկերացրեք, թե ինչ ավերածություններ կգործի»,- ասում է Լևոն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է երկաթուղու ճանապարհի ամբողջ երկայնքով թափված աղբին, երկաթուղու ղեկավարությունն այս հարցով պարբերաբար դիմում է համայնքային ու հանրապետական իշխանություններին, բայց որևէ արդյունքի չի հասնում: ՀԿԵ անվտանգության բաժնի պետի տեղակալ Գարուշ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկաթուղու անվտանգության ծառայությունն ամբողջ օրը զբաղված է միայն բնակիչների թափած աղբը մաքրելով, բայց դարձյալ չի հասցնում նրանց հետևից:

© Sputnik / Karen YepremyanԵրկաթուղու տնօրինությունը սպառնում է դադարեցնել գնացքների շահագործումը, եթե չապահովվի անվտանգությունը
Мусор вдоль железной дороги Армении - Sputnik Արմենիա
Երկաթուղու տնօրինությունը սպառնում է դադարեցնել գնացքների շահագործումը, եթե չապահովվի անվտանգությունը

«Մեքենավարն անցնելուց մեզ ահազանգում է, որ այսինչ հատվածում աղբ կա, գալիս ենք, բնակիչների հետ խոսում ենք, ասում են` չգիտենք որտեղից է, ինչպես է հայտնվել այստեղ: Մենք, ցավոք, իրավունք չունենք քաղաքացիների դեմ պայքարելու, դրա համար կա ոստիկանություն, որը պետք է վերահսկի ու պատասխանատվության ենթարկի նրանց»,- ասաց Գարուշ Եղիազարյանը:

Իսկ Պռոշյան գյուղի տարածքում թափված աղբը մաքրելու և մաքրությանը հետևելու պահանջով երկաթուղայինները դիմեցին գյուղապետ Արթուր Մուրադյանին: Վերջինը շտապեց անձամբ տեսնել իր ղեկավարած համայնքի անօրինական աղբանոցները և հայտարարեց՝ աղբը նոր չէ, խորհրդային տարիներից է մնացել, բայց մաքրելու համար գյուղը միջոցներ չունի:

«Եթե մեզ մի քիչ ֆինանսավորեն, մենք ամեն ինչ էլ կկատարենք»,- վստահեցրեց գյուղապետը:

Երկաթգծի` օրենքով սահմանված անվտանգության գոտին 20 մետր է: Նշանակում է, որ գծի աջ և ձախ կողմերից 20 մետր տարածության վրա արգելվում է ցանկացած շինության կամ այգի հիմնումը: Հայաստանում, սակայն, հողազավթման սովորույթը հասել է նաև այս տարածքներին: Երևանի Քանաքեռ- Զեյթուն համայնքում գտնվող Ալմաստ կայարանի հարևանությամբ գտնվող գերեզմանատունն, օրինակ, ՀԿԵ-ի ղեկավարության խոսքով, պարբերաբար առաջ է տալիս իրեն հատկացված տարածքի սահմանները:

© Sputnik / Karen YepremyanԵրկաթգիծ
Железная дорога - Sputnik Արմենիա
Երկաթգիծ

ՀԿԵ անվտանգության գծով փոխտնօրեն Լևոն Հակոբյանը պատմեց, որ այս հարցով բազմիցս դիմել են գերեզմանատան տնօրինությանը։

«Գերեզմանոցը Երևանում, ինչպես գիտեք, թանկ արժե, դրա համար աստիճանաբար առաջ տալով` արդեն հասել են մեր տարածքին: Գնացքն այս տարածքով չի կարողանում անցնել»,- ասաց Լևոն Հակոբյանը՝ հավելելով, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, որպես երկաթուղու անվտանգության երաշխավոր ստիպված կլինի արգելել գնացքների շահագործումը մինչև անվտանգության գոտին ազատվի:

ՀԿԵ-ի ղեկավարությունը միայնակ ի զորու չէ լուծել աղբահանության, ապօրինի կառուցապատման, հողազավթման, հետևաբար նաև անվտանգության խնդիրները: ՀԿԵ ենթակառուցվածքների ղեկավար Ալեքսանդր Կոնովալովը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչները երկաթուղով չեն երթևեկում և չեն տեսնում տիրող վիճակը:

«Ես երթևեկում եմ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհներով, ավտոմոբիլային ճանապարհներին ես այսպիսի անշնորհքություն չեմ տեսել: Մարդիկ երևի աղբը երկաթգծի վրա են թափում, որովհետև իշխանությունները երկաթուղով չեն երթևեկում»,- ասաց Կոնովալովը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անցած շաբաթվա նիստում անդրադարձել էր ավտոճանապարհների հարակից հատվածներում գոյացած աղբանոցների խնդրին՝ պատկան կառույցներին հանձնարարելով վերացնել դրանք: Երկաթուղում հույս ունեն, որ վարչապետի հանձնարարականը չի շրջանցի նաև երկաթգծի մոտ գոյացած աղբանոցները:

Լրահոս
0