Հայաստան է ժամանելու Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը

© Sputnik / Олег Ласточкин /  / Անցնել մեդիապահոցАмман
Амман - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղցկեղի վերահսկման հիմնադրամի տնօրեն Դինա Մայրեդը կժամանի Հայաստան՝ «Քաղցկեղը վերապրածների համագումարին» մասնակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան կայցելի Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը։ Այդ մասին հայտնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը։

Թագավոր Հուսեյնի անվան Քաղցկեղի վերահսկման հիմնադրամի գլխավոր տնօրեն արքայադուստր Դինա Մայրեդը կժամանի` մասնակցելու ապրիլի 28-ին կայանալիք «Քաղցկեղը վերապրածների համագումարին»։

Միջոցառմանն արքայադուստրը հանդես կգա հատուկ ելույթով։ Համագումարը կազմակերպել են ԵՊԲՀ-ն ու Արյունաբանության և քաղցկեղի հայկական ասոցիացիան։

Русская версия

Լրահոս
0