Համաշխարհային օպերայի աստղերը հանդես կգան երևանյան բեմում

© Sputnik / Asatur Yesayants / Первый международный оперный фестиваль в Ереване
Первый международный оперный фестиваль в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջին միջազգային օպերային փառատոնը կանցկացվի Երևանում ապրիլի 27-ից 30-ը։ Փառատոնին կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղեր։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Այս տարի առաջին միջազգային օպերային փառատոնը նվիրվում է հայ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանին։ Այդ մասին ասաց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը։

Մաեստրոյի խոսքով, երբ ծնվեց փառատոնի գաղափարը և Ռիտա Սարգսյանն առաջարկեց իրականացնել այն, նա անմիջապես համաձայնեց։

«Ես անմիջապես կապ հաստատեցի Հասմիկ Գրիգորյանի հետ (Գեղամ Գրիգորյանի դուստր)՝ իմանալու համար նրա գրաֆիկը։ Ավելի ուշ ես հրավիրեցի հրաշալի տենոր Ստիվեն Կոստելոյին և բարիտոն Ռադիոն Պողոսովին, որը երբեք Հայաստանում չէր եղել։ Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանի արտիստներ` բարիտոն Առնոլդ Քոչարյանը, սոպրանո Հասմիկ Թորոսյանը, Մեծ Բրիտանիայից ժամանած դիրիժոր Քրիս Ռուսամանը և սոպրանո Բարբարա Ֆրիտոլին Իտալիայից»,- նշեց դիրիժորը։

Այս փառատոնը երկրի համար մեծ իրադարձություն է, կարծում է մաեստրոն, մեծ աշխատանք է տարվել։
«Ես շնորհակալ եմ այն արտիստներին, որոնք համաձայնել են մասնակցել այս փառատոնին»,- ընդգծեց Օրբելյանն ու ավելացրեց, որ եթե հանդիսատեսին ամեն ինչ դուր գա, փառատոնն ավանդական կդառնա։

Որպեսզի փառատոնն, իսկապես, մեծ միջազգային իրադարձություն դառնա, ապագայում նրան պետք է աջակցեն ինչպես խոշոր հասարակական կազմակերպություններ, այնպես էլ երկրի մշակույթի նախարարությունը, նշեց դիրիժորը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ կապված փառատոնի կարևորության և մասշտաբայնության հետ։

© Sputnik / Asatur Yesayants / Կոնստանտին Օրբելյան. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
Կոնստանտին Օրբելյան. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում - Sputnik Արմենիա
1/6
Կոնստանտին Օրբելյան. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
© Sputnik / Asatur Yesayants / Սոպրանո Հասմիկ Գրիգորյան
Սոպրանո Հասմիկ Գրիգորյան - Sputnik Արմենիա
2/6
Սոպրանո Հասմիկ Գրիգորյան
© Sputnik / Asatur Yesayants / Բարիտոն Ռոդիոն Պողոսով. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
Բարիտոն Ռոդիոն Պողոսով. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում - Sputnik Արմենիա
3/6
Բարիտոն Ռոդիոն Պողոսով. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
© Sputnik / Asatur Yesayants / Ստիվեն Կոստելո. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
Ստիվեն Կոստելո. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում - Sputnik Արմենիա
4/6
Ստիվեն Կոստելո. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
© Sputnik / Asatur Yesayants / Առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
Առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում - Sputnik Արմենիա
5/6
Առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
© Sputnik / Asatur Yesayants / Առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
Առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում - Sputnik Արմենիա
6/6
Առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
1/6
Կոնստանտին Օրբելյան. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
2/6
Սոպրանո Հասմիկ Գրիգորյան
3/6
Բարիտոն Ռոդիոն Պողոսով. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
4/6
Ստիվեն Կոստելո. առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
5/6
Առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում
6/6
Առաջին միջազգային օպերային փառատոն Երևանում

Փառատոնի ավարտին, ինչպես խոստովանեց մաեստրոն, մտադիր է ալբոմ ձայնագրել Հասմիկ Գրիգորյանի և Ստիվեն Կոստելոյի հետ Կաունասում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ուղեկցությամբ։

Օրբելյանն ավելացրեց, որ Լիտվայի կառավարությունը միջոցներ է հատկացրել Հասմիկ Գրիգորյանի ալբոմի ձայնագրման համար։

Սոպրանո Հասմիկ Գրիգորյանն իր հերթին պատմեց այն մասին, թե բնավորության ինչ գծեր է ժառանգել հորից` Գեղամ Գրիգորյանից։

Здание Оперы и балета им. Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Երևանում օպերային փառատոն կանցկացվի

«Երբ մայրս հղի էր ինձնով, նրանք հայրիկի հետ շատ էին երգում, և ինձ թվում է, որ սա իր հետքն է թողել։ Օրինակ, արիա կատարել «Մադամ Բաթերֆլայ» օպերայից ինձ համար. դա ցնցող է էմոցիոնալ առումով, քանի որ ծնողներս այն միասին էին կատարում։ Ավելի ուշ ես լսեցի նրանց կատարումը բեմում։ Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Կոնստանտին Օրբելյանին այս փառատոնի կազմակերպման համար, քանի որ հայրս ողջ կյանքը երազել է, որ Հայաստանը ճանաչի օպերան, նա ցանկանում էր երիտասարդ հանդիսատես տեսնել, և ես հուսով եմ, որ այդ ամենը հնարավոր կլինի իրականացնել»,- ասաց նա։

Երևանում անցկացվող առաջին միջազգային օպերային փառատոնի շրջանակներում կհնչեն այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսին են Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», «Սևիլյան սափրիչ» օպերայի նախերգանքը, Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», Ումբերտո Ջորդանոյի «Ֆեդորա» օպերաները և այլն։

Русская версия

Լրահոս
0