Շախմատի վետերանների երկրորդ հաղթանակն աշխարհի առաջնությունում

© Sputnik / Михаил Мокрушин /  / Անցնել մեդիապահոցШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունական Հերսոնիսսոսում` Կրետե կղզում, ընթանում է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը (22 թիմ, 9 տուր): Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երկրորդ տուրում մեր շախմատիստները 4:0 չոր հաշվով առավելության հասան գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղթանակ գրանցեցին Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը:

Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով (7.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Русская версия

Լրահոս
0