Վիգեն Սարգսյանը մասնակցում է MCIS-2017 համաժողովին

© Sputnik / Asatur Yesayants / Виген Саргсян
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարարը մոսկովյան այցի շրջանակում մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցում է MCIS-2017 միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին, որը կմեկնարկի այսօր և կավարտվի վաղը։

Սարգսյանը Մոսկվա է մեկնել եռօրյա աշխատանքային այցով։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Флаги государств - членов СНГ - Sputnik Արմենիա
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները կշարունակեն գործակցել

Պաշտպանության նախարարը կհանդիպի ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ,  երկկողմ հանդիպումներ են նախատեսված նաև արտերկրի գործընկերների հետ։

Մոսկովյան համաժողովն ունի 700 մասնակից` 80 երկրից։ Համաժողովի թեման է` «Գլոբալ անվտանգություն. 21-րդ դարի մարտահրավերները»։

Մասնակիցների թվում են ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարներն ու փորձագետները, միջազգային կազմակերպությունների ղեկավարներն ու ոչ կառավարական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները։ Համաժողովի ընթացքում կշոշափվեն գլոբալ ու տարածաշրջանային առավել սուր խնդիրները։

Նիստերի ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, Եվրոպայի և ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության խնդիրները, աշխարհի տարբեր հատվածներում անվտանգության ապահովման գործում ռազմական գերատեսչությունների ունեցած դերը։

Русская версия 

Լրահոս
0