Սիմոնյանն ընդգրկվեց ամենաշատ մեջբերվող Ռուսաստանի լրագրողների եռյակի մեջ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցКонференция RT "Информация, политика, СМИ: формирование нового миропорядка"
Конференция RT Информация, политика, СМИ: формирование нового миропорядка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամենաշատ մեջբերվող Ռուսաստանի լրագրողների՝ մարտ ամսվա վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ամենաշատ մեջբերվող Ռուսաստանի լրագրողների մարտ ամսվա վարկանիշը հրապարակվել է «Մեդիալոգիա» ընկերության կայքում։

Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է իր և Պուտինի լուսանկարի շուրջ բարձրացած աղմուկը

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Մարտ ամսին նրան մեջբերել են 3 450,2 անգամ։ Սիմոնյանին այդքան հաճախ մեջբերելու պատճառը կապված է Fakecheck նախագծի գործարկման վերաբերյալ նրա հայտարարության հետ։ Fakecheck-ում նա հերքում է հրապարակելու արտասահմանյան ԶԼՄ-ների՝ իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունների վերաբերյալ։

Բացի այդ, Սիմոնյանը պատասխանել է ամերիկացի սենատորներից մեկին, որը հայտարարել էր, որ Ռուսաստանն ազդել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքի վրա, իսկ RT հեռուստաալիքը ինչ-որ կերպ օգտագործում է Google ալգորիթմները։ Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները։ Առաջատարների եռյակը փակում է «Էխո Մոսկվի» ռադիոակայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Русская версия

Լրահոս
0