Անձրև ու կարկուտ կտեղա, սակայն ջերմաստիճանը կբարձրանա

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում 6-8 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, հայտնում է ԱԻՆ-ը:

Երևանում ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Երևան քաղաքի ապրիլի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.00C (2008 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —0.90C (1987 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.70C։

Լրահոս
0