Հայաստանը ողջունում է թուրքական ընկերության մուտքը երկրի ավիաշուկա

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ավիաշուկայում թուրքական «Pegasus Airlines» լոուքոսթերի հայտնվելը կբարձրացնի երկրի մրցունակությունն ավիափոխադրումների ոլորտում, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչները ողջունում են Թուրքական «Pegasus Airlines» լոուքոսթերի մուտքը հայկական ավիաշուկա։ Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

«Ավիաընկերությունը զուտ միջոց է ուղևորներին А կետից B կետ տեղափոխելու համար։ Եթե մենք խոսում ենք արտաքին զբոսաշրջության մասին, ապա Pegasus-ի մուտքը հայկական ավիաշուկա թույլ կտա, որ Հայաստանը մրցունակ դառնա տարածաշրջանում», — ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` Հայաստանի քաղաքացիների 90%-ն օգտվել են Թբիլիսիից մեկնող Pegasus կամ Turkish Airlines ավիաընկերությունների ծառայություններից։

Pegasus Airlines հունիսի 1-ից ավիաչվերթեր է իրականացնելու Ստամբուլից Երևան։ Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Самолет авиакомпании Армения в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Երևան–Թել Ավիվ` «Armenia»–ի թևերով և ցածր գներով

Pegasus Airlines-ը Թուրքիայի` մեծությամբ երկրորդ ավիաընկերությունն է, այն արդեն ավելի քան 20 տարի զբաղվում է էժան չվերթերի կազմակերպմամբ։ Ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է իրականացնում Թուրքիայի տարածքում 33 և աշխարհի 70 ուղղությամբ։

Pegasus ավիապարկն ավելի քան 6 տասնյակ օդանավ ունի (հիմնականում` Boeing-ի տարբեր մոդելներ)։ Շահագործման միջին ժամկետը կազմում է շուրջ 5.3 տարի։ Ծառայություններն օդանավում սահմանափակ են, չվերթերը`էկոնոմ դասի։

Русская версия

Լրահոս
0