Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բարսեղ վարդապետ Փիլավչյան. «Պրահայի եկեղեցին հոգևոր տուն է հայերի համար»

© Sputnik / Asatur YesayantsРадио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ թուրքամետ ուժերը չեն ընդդիմացել Չեխիայի Խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը։
Տեր Բարսեղ քահանա Փիլավչյան

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի միջոցով չեխահայերին ուղղված ցավակցական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ:

Այնուհետև, ապրիլի 25-ի երեկոյան պատգամավորների պալատն ընդունել է համար 414 որոշումը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

Բարսեղ վարդապետ Փիլավչյանը նշեց, որ այդ գործում շատ մեծ է եղել Չեխիայում Հայաստանի դեսպանատան աջակցությունը։ Նրա խոսքով՝ Չեխիայի կարդինալի շնորհիվ հայերը Պրահայի կենտրոնում եկեղեցի ունեն, որի շուրջ հավաքվում է հայկական համայնքը։

Զրույցը վարեց Աննա Վարդանյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):

Լրահոս
0