«Նոր Մխիթարյանը» չի խաղա Թուրքիայում

© Artur PetrosyanВаан Бичахчян
Ваан Бичахчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հերքում է թուրքական ԶԼՄ–ների տարածած տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունն անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի՝ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով:

«Տեղեկություններ են տարածվել, որ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից»,- նշված է հայտարարության մեջ։

Ակումբից հայտնում են նաև, որ եթե անգամ նման առաջարկ լիներ, և՛ Վահան Բիչախչյանը, և՛ ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա։

Русская версия

Լրահոս
0