Հայերի դերի մասին կպատմեն Կալիֆոռնիայում

© Sputnik / Asatur Yesayants / Историко-археологический музей-заповедник "Эребуни"
Историко-археологический музей-заповедник Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական հնագիտության նվաճումները կներկայացվեն Կալիֆոռնիայի համալսարանում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Նոր գտածոներ, նոր գաղափարներ. հայկական հնագիտության նվաճումները» խորագրով գիտաժողովը կկայանա մայիսի 14-ին Կալիֆոռնիայի համալսարանում։ Այս մասին հայտնում է Massispost կայքը։

Գիտաժողովի շրջանակում կներկայացվեն նաև նորագույն հնագիտական հայտնագործությունները։ Դրանք վկայում են այն մասին, որ պատմության տարբեր փուլերում հայկական քաղաքները որոշիչ դեր են կատարել առևտրական ճանապարհների և մշակութային կապերի զարգացման գործում։

Բացի այդ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Կալիֆոռնիայի համալսարանի հնագիտական ինստիտուտի միջև հուշագիր կստորագրվի։

Русская версия

 

Լրահոս
0