Վրաստանը շատ լավ գիտակցում է իր շահերը և Հայաստանի հետ չի վատացնի հարաբերութունները միայն նրա համար, որ Ադրբեջանին կամ Թուրքիային ցանկալի չէ դա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։
Ըստ նրա՝ Հայաստանն ու Վրաստանը պետք է օգտվեն միմյանցից, այլ ոչ թե հակադրվեն միմյանց, և այդպես էլ արվում է, քանի որ թշնամանալը կործանարար կլինի երկուստեք։
Որքան էլ տարբեր ենք կողմնորոշումների հարցում՝ գլոբալ առումով նույն խնդիրներն ունենք, որովհետև նույն տարածաշրջանում ենք, համոզված է Շիրակ Թորոսյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը Վրաստանի համար միջանցիկ երկիր է նաև Իրանի հետ իրականացվելիք ծրագրերում։
Զրույցը վարեց Դիանա Հարությունյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):