Ավան և Նորքի զանգված գնացողները ստիպված կլինեն օգտվել այլընտրանքային ճանապարհից

© Sputnik / Arpi Beglaryan / Пробки на улице Мясникяна
Пробки на улице Мясникяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը կրկին ժամանակավորապես փակ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածն առաջիկա երկու գիշերվա ընթացքում փակ կլինի։

«Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 27-ին ժամը 22-00-ից մինչև ապրիլի 28-ի 07:00-ն, ինչպես նաև ապրիլի 28-ի ժամը 22:00-ից մինչև ապրիլի 29-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:

Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Լրահոս
0