Ղարաբաղյան կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ դիրքորոշումները կհստակեցվեն

© Sputnik / Эдуард Песов / Անցնել մեդիապահոցГлавы МИД России, Армении и Азербайджана во время встречи в Москве
Главы МИД России, Армении и Азербайджана во время встречи в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհստակեցնեն իրենց դիրքորոշումները` ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոսկովյան եռակողմ հանդիպման ընթացքում պետք է հստակեցնեն կողմերի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քննարկումների ընթացքում պետք է հստակեցվեն կողմերի դիրքորոշումները կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ և բանակցային գործընթացի հետագա ձևերի հարցում»,- ասել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 28-ին Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ:

Նրա խոսքով` համապատասխան փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Լրահոս
0