«Տաշիրի» ղեկավարի դստեր հոբելյանին 100 հյուր ներկայացել է հայկական զգեստով

© Hertzbeat / Татевик Карапетян
Татевик Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սամվել Կարապետյանի դուստրը կոչ է արել չսգալ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն, այլ առաջ շարժվել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, վերջերս տոնեց իր 27-ամյակը։ «Ոսկի» աղջկա ծննդյան օրը համընկել է ամբողջ աշխարհի հայության համար ողբերգական ամսաթվի հետ` ապրիլի 24-ի։

Այս անգամ Տաթևիկը որոշել էր ծննդյան օրը յուրահատուկ նշել. հրավիրված բոլոր հյուրերը, որոնց շարքում էին նաև ռեփեր Բաստան և Տիմատին, հայկական ազգային զգեստներով էին, ինչի մասին Տաթևիկը հայտնել է Ինստագրամի իր էջում։

«Տարբեր ազգության, հավատքի և քաղաքական դիրքորոշման 100 հոգի միատեսակ զգեստներով. Armenian Creative Traditional։ Ինչպես նշեց եղբայրս և երգեց Queen B-ն: Daddy made a soldier out of me։ Ինչպես և խոստացել էի` 24.04 միշտ ինձ համար մի օր է լինելու, երբ հարազատներս և ծնողներս ոչ միայն հիշելու են՝ տանը նստած ողբալով, այլ մի հզոր խթան են ստանալու առաջ շարժվելու համար, «ապագան միայն մեզանից է կախված։ Եվ մեր ոչ միայն ապրելը, այլև զարգանալը «կդառնա մեր վրեժը»։ (с) The Promise Հ.Գ. Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար»,- գրել է Տաթևիկը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Տաթևիկ Կարապետյանն իր ծննդյան օրվա առիթով Գյումրիում բնակարաններ է նվիրել կարիքավոր ընտանիքներին։

Русская версия

Լրահոս
0