Ալեքսիսը, որը սիրում է Սերենային և ատում թենիսը

© Serena Williams/InstagramСерена Уильямс и Алексис Оганян
Серена Уильямс и Алексис Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համաշխարհային ճանաչում ունեցող թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի փեսացուն խոստովանեց թենիսի նկատմամբ ունեցած հակակրանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը խոստովանեց, որ ատում է այն մարզաձևը, որում հաջողության է հասել նրա հարսնացուն՝ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը։

Օհանյանը Instagram-ում տեղադրել է 9 տարեկանում գրված իր նամակի լուսանկարը։

Серена Уильямс - Sputnik Արմենիա
Սերենա Ուիլյամսը սպասում է ապագա Օհանյանին

9-ամյա Ալեքսիսն այդ նամակում պատմում է իր նախասիրությունների մասին։ Այն մասին, որ ամենից շատ սիրում է ֆուտբոլ և համակարգչային խաղեր ու տանել չի կարողանում թենիսը։

Ալեքսիսը Քրիսի և Անկեի միակ երեխան է, որը ԱՄՆ է տեղափոխվել Գերմանիայից, ծնվել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Forbes Ամսագիրը Ալեքսիս Օհանյանին անվանել է «համացանցի քաղաքապետ» և երկու տարի շարունակ նրա անունը ներառել է «30-ը փոքր է 30-ից» ցուցակում որպես բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի ականավոր ներկայացուցիչ։

2013 թվականին Wired ամսագիրը նրա մասին մեծ հոդված է գրել՝ նրան կոչելով «նորարարության առաջնորդ»։

All about me at 9.5 years old. 5 feet tall. Tacos. Football. Nintendo. And snakes. 🐍 I now like tennis. #TBT

Публикация от Alexis Ohanian 🗽 (@alexisohanian) Апр 27 2017 в 1:54 PDT

 

Русская версия

Լրահոս
0