Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գագիկ Համբարյան. Եվրոպական կառույցները երկակի ստանդարտներ են կիրառում։

© Sputnik / Asatur Yesayants Радио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կիրառում է երկակի ստանդարտներ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Գագիկ Համբարյան

ԵԽԽՎ-ն անվստահություն է հայտնել վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին՝ Պետդումայի ռուս պատգամավորների հետ Սիրիա կատարած այցելության պատճառով։

Վեհաժողովը բարկացել է հատկապես նրա համար, որ Ագրամունտը վեհաժողովի կամ նրա որևէ կառույցի կողմից լիազորված չի եղել նման այց կատարելու:

Նույն Ագրամունտին, սակայն, ոչ ոք չէր նախատում, երբ նա ակնհայտ ադրբեջանամետ գործունեություն էր ծավալում նույն վեհաժողովում։ Այդպիսի վիճակը, երբ ԵԽԽՎ-ն երկակի ստանդարտներ է կիրառում, շատ բնորոշ է եվրոպական կառույցներին, կարծում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն, Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն պարբերաբար հանդես են գալիս ոչ թե ժողովրդավարության սկզբունքներից ելնելով, այլ՝ սեփական շահերի։

Այդպիսի պարագայում, քաղաքագետի խոսքով, Հայաստանը ոչ այնքան պետք է հիշեցնի անցյալը, որքան աշխատի օգուտ քաղել ստեղծված իրավիճակից. նպաստել Ագրամունտի հրաժարականին և ի շահ Հայաստանի նախագծեր ներկայացնել։

Զրույցը վարեց Դիանա Հարությունյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Լրահոս
0