Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հաշմանդամություն ունեցող մարդուն պետք չէ խղճալ

© Sputnik / Asatur Yesayants / Лусине Давутян в гостях у радио Sputnik Армения
Лусине Давутян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգչուհի Լուսինե Դավությանը, որը տեսողական խնդիրներ ունի, Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի ընթացքում խոսում է սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց մասին։
Լուսինե Դավության

Դավությանն ասում է` հաշմանդամություն ունեցող մարդուն պետք չէ խղճալ. վիրավորական է, բայց առաջին հերթին սահմանափակ հնարավորությունների տեր մարդն ինքը պետք է դա թույլ չտա։

«Օրինակ` ինձ համար վերապահումով վերաբերմունքը շատ վիրավորական է։ Ես ունեմ տարբեր վիճակի և կարգավիճակի ընկերներ, որոնց հետ շփվում եմ հավասարը հավասարի պես։ Հասարակության վերաբերմունքը ձևավորում է ինքը` խնդիր ունեցող քաղաքացին։ Ինչպես քեզ դրսևորես, այդպիսի վերաբերմունք էլ կստանաս»,- ասում է Դավությանը։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում (FM106.0)։

Լրահոս
0