Մամուլ. ԵԽԽՎ–ն հետ է կանգնում իր զեկույցից, իսկ ԱԺ վերադասավորումները շարունակվում են

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 28–ի մամուլի տեսությունը։

«Ազգ». «Ադրբեջանը սպառնում է միջազգային հանրությանը` չհատել Ղարաբաղի սահմանը»

Բաքուն փորձում է խանգարել Երևանում, իր ձևակերպմամբ` նաև «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» սեպտեմբերի 13-15-ը գումարվելիք «Վերականգնողական բժշկությունն արդիական տեսանկյունից» միջազգային 8-րդ գիտաժողովը։ Այս մասին հաղորդում է «Ազգ» օրաթերթը։

Флаг НКР - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Ադրբեջանը պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի

««Ազերբաջանը» ապրիլի 27-ին տարածել է իր երկրի արտգործնախարարության խոսնակի գերմաներեն հաղորդագրությունը, որով կոչ է արվում Ռուսաստանին, Չեխիային, Տաջիկստանին, Գերմանիային, Ղազախստանին, Ուզբեկստանին, Վրաստանին «զգուշացնել իրենց քաղաքացիներին չմասնակցել հրավիրյալ երկրի սադրիչ քարոզչական նպատակ հետապնդող միջոցառմանը, որ սատարում է ԼՂ անջատողական ռեժիմին»։ Խոսնակ Հաջիևը հայտարարել է` Ադրբեջանի գրավյալ տարածքներ ապօրեն այցն իրավական հետևանքներ կունենա»,-գրում է թերթը։

«Առավոտ». «ԵԽԽՎ զեկույցն ու եվրոպացի դիտորդների` Հայաստանում արձանագրած իրականությունը»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը վերադարձել են Ստրասբուրգ և ներկայացրել իրենց զեկույցը` արձանագրված խախտումներով։

«Իտալացի պատվիրակ Ադամ Գամբարոյից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է ստացվում, որ դիտորդները խոսում են մի շարք խախտումների մասին, բայց ԵԽԽՎ դիտորդական առաքելության պաշտոնական հայտարարության առաջին հատվածում ամրագրված էր, որ «Հայաստանում ընտրություններն անցկացվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմամբ»։

Տիկին Գամբարոն պատասխանեց. «Զեկույցում նշված են նաև թերությունների մասին, այն բոլոր խախտումների մասին, որոնք գրանցվել են ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Կարծում եմ, որ զեկույցը լավագույնը չէ և լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի։ Մենք բազմաթիվ խախտումների ականատես ենք եղել։ Մանավանդ այլ երկրների հետ համեմատած` Հայաստանում մենք ավելի շատ խախտումների ականատես ենք եղանք։ Ես եղել եմ Մոնտենեգրոյում, Մարոկկոյում, Թունիսում, սակայն այսքան խախտումներ չենք արձանագրել»»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». «Համոզում են»

Թերթի տեղեկություններով` ՀՅԴ-ն չի ցանկանում պատգամավորի մանդատ տալ Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանին։ Նա այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ` 5391 ձայն է ստացել։

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն կշարունակի համագործակցել ՀՅԴ-ի հետ

«Այդ կուսակցությունը ցանկանում է ԱԺ բերել հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին, որը ստացել է եռակի անգամ քիչ` 1852 ձայն։ Եվ որպեսզի վերջինս պատգամավոր դառնա, Ս. Մանուկյանը պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնի։ Ինչի վրա էլ հիմա ՀՅԴ-ն աշխատում է։ ՀՅԴ-ում գտնում են, որ Ա. Սահակյանն ավելի շատ է մոտ իրենց կուսակցությանը, քան թե կուսակցության համար այդքան ձայն բերած Ս. Մանուկյանը։ Վերջինս Իջևանի անտառտնտեսության ղեկավարն է և այդքան էլ կուսակցական դեմք չէ, թեև ՀՅԴ-ի անդամ է»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». «Դադարեցրել են շփումները»

Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները։ Թերթի դիտարկմամբ` տեսանելի ապագայում նրանք դժվար թե շարունակեն իրենց համագործակցությունը։

«Ըստ շրջանառվող լուրերի` չի բացառվում, որ «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով։ Բայց «Ժողովուրդի» հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հերքել է այդ լուրերը` ասելով. «Դրա պատճառը չկա։ Բնականաբար կմնա «Համախմբումը», բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի»»,-գրում է թերթը։

Լրահոս
0