Բաքվի դատարանը Ուելդանով–Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման

© Sputnik / Алексей Филиппов /  / Անցնել մեդիապահոցСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատարանի որոշման համաձայն` Ուելդանովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 234.4.3 հոդվածով`թմրանյութերի պահպանման, շրջանառման և տեղափոխման համար։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Բաքվի դատարանը թմրանյութերի տարածման մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին 8 տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դատավոր Սամիրա Ալիևայի գլխավորությամբ փակ դատավարության ընթացքում նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ է կարդացվել, որի համաձայն Ուելդանովին դատապարտել են ազատազրկման` 8 տարի ժամկետով։

Սակայն Ուելդանովը թմրանյութերի իրացման մեջ իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրան ձերբակալել էին 2016 թվականի հուլիսի 28-ին Ադրբեջանում։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Ուելդանով–Գալուստյանի քույրը պատրաստ է մեկնել Բաքու

Մարատը երկար ժամանակ աշխատել է Բաքվում՝ պարբերաբար Մոսկվա գնալով։ Նա վերցրել է կնոջ ազգանունը և ժամանակ առ ժամանակ մեկնել Ադրբեջան։ Մարատի կալանավորման մասին քույրն իմացել է նրա գործընկեր Ելենա Մակարենկոյից, որին նույնպես կալանավորել էին 15 օրով, միայն այն պատճառով, որ գործնական հարաբերությունների մեջ է եղել նրա հետ։

2016 թվականի օգոստոսի 17-ին Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը` հայտարարելով, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը ազգային ենթատեքստ չի տեսնում Բաքվում Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանի կալանավորման մեջ։

Русская версия

Լրահոս
0