Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստում» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել

© Facebook/ Yura Movsisyan / Юра Мовсисян
Юра Мовсисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի փակ դիտում:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Դիտումից հետո Մովսիսյանը խոսել է ֆիլմի պատմական կարևորության և զգացողությունների մասին, գրում է armsport.am-ը։

«Մենք պայքարող ազգ ենք: «Խոստում» ֆիլմի ստեղծմամբ, վերջապես, մեծ էկրաններին ներկայացվեց ցեղասպանության իրական պատմությունը, այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել 102 տարի առաջ:

Актер Оскар Айзек. Фильм Обещание - Sputnik Արմենիա
«Խոստում». Հոլիվուդը Հայոց ցեղասպանության մասին

Հայերիս համար սա շատ կարևոր է, քանի որ մենք տարիներ շարունակ պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Յուրաքանչյուր հայի պարտքն է անել այնպես, որ բոլորն իմանան այդ մասին: Հայաստանը պարզապես մի փոքր երկիր չէ, որը գտնվում է Արևելյան Եվրոպայում, դա մի երկիր է, որը ցեղասպանություն է տեսել: Դու հաղթում ես ապրելով և մյուսներին այդ մասին պատմելով։ Սա դաս է պատմության և այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այսօր: Դա կարող է օգնել աշխարհին: Այս ֆիլմը ստեղծողները հիանալի աշխատանք են կատարել»,- ասել է Մովսիսյանը։

Նա նշել է, որ 102 տարի է անցել, բայց աշխարհի կեսը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և մենք դեռ պայքարում ենք դա համար, ոչինչ երբեք մեզ հեշտ չի տրվել, ամեն ինչի համար մենք ստիպված ենք եղել պայքարել:

Լրահոս
0