Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

© AFP 2023 / Jack GUEZАртур Алексанян
Артур Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 2-7-ը կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի-Sputnik. Ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով նրա մասնակցությունը հարցականի տակ էր:

Այժմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում:

Մեր թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը:

Լրահոս
0