Աստղագետներն ու պարողներն այսօր ընդհանուր տոն ունեն

© Sputnik / Асатур ЕсаянцШестые Панармянские игры. Спортивные танцы
Шестые Панармянские игры. Спортивные танцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկնային լուսատուների պարեր, մարդկանց պարեր՝ երկու իրարից շատ տարբեր տոներ համընկել են։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի Sputnik. Ապրիլի 29-ին աշխարհում նշվում է միանգամից երկու տոն՝ Պարի ու Աստղագիտության միջազգային օրերը։
Հատկանշական է, որ առաջին տոնը օրացուցային է, այսինքն, նշվում է ամեն տարի ապրիլի 29-ին, իսկ երկնային լուսատուների սիրահարների օրը միշտ նշվում է ապրիլի կեսից մայիսի կեսն ընկած չորրորդ լուսնային շաբաթ օրը։

Грузинские танцы в центре Еревана - Sputnik Արմենիա
Վրացական պար՝ Երևանի կենտրոնում

Այս տարի Աստղագիտության օրը համընկել է Պարի միջազգային օրվա հետ։ Պարի օրը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ 1982 թվականին։ Տոնի իմաստն է՝ միավորել պարի բոլոր ուղղությունները, առիթ տալ մեծարելու արվեստի այդ տեսակի ներկայացուցիչներին, ինչը տարբեր ազգերի մարդկանց թույլ է տալիս խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։

Աստղագիտության միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 1973 թվականին՝ «Աստղադիտությամբ տարված մարդկանց» կարգախոսով։ Ըստ տոնը սահմանողների մտահղացման՝ Աստղագիտության օրվա նշելը կօգնի այդ գիտությունը ժողովրդականացնել։

Русская версия

Լրահոս
0