Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ի՞նչ տվեց ԱՄՆ-ին Դոնալդ Թրամփի 100 օրվա նախագահությունը

© Sputnik / Asatur Yesayants / Сурен Саргсян
Сурен Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 100 օրվա աշխատանքի մասին:
Սուրեն Սարգսյան

Նրա խոսքով՝ 100 օրը քիչ է նախագահի աշխատանքը գնահատելու համար, սակայն այլ նախագահների 100 օրվա աշխատանքի գնահատականների հետ համեմատելու դեպքում հասկանալի է դառնում, որ Թրամփի արդյունքներն այնքան էլ լավը չեն:

Ըստ քաղաքագետի՝ Թրամփն 100 օրվա ընթացքում կարողացավ կոնֆլիկտների մեջ մտնել մի քանի պետության հետ, հարաբերություններ փչացնել Դեմոկրատական կուսակցության հետ, առայժմ հստակ չէ նաև նրա դիրքորոշումը սիրիական հարցում և Իրանի հետ հարաբերություններում:

Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավատարիմ իր ոճին, առաջինն ինքն է իրեն շնորհակալություն հայտնել 100 օրվա արդյունավետ աշխատանքի համար: Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ այդ ընթացքում դեռ ոչ մի նախագահի չի հաջողվել այդքան բան անել, որքան իրեն:

Լրահոս
0